14 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն առաջարկում է մեդալ շնորհել պատերազմական գոտուց մարմիններ դուրս բերելուն օգնած անձանց

Ռուսաստանն առաջարկում է մեդալ շնորհել պատերազմական գոտուց մարմիններ դուրս բերելուն օգնած անձանց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է մեդալ շնորհել մարտական ​​գործողությունների գոտիներից մարմիններ դուրս բերելուն օգնած զինծառայողներին և քաղաքացիական անձանց․ գրում է Reuters գործակալությունը։ 

Երկուշաբթի առաջարկվող կանոնակարգերի պաշտոնական տվյալների բազայում հրապարակված փաստաթղթի նախագիծն առաջարկում է մեդալը շնորհել «մարտական ​​պայմաններում զոհված զինծառայողների և կյանքին սպառնացող ռիսկերով այլ անձանց տարհանման» համար։

Ըստ փաստաթղթի՝ առաջարվում է նաև մեդալ շնորհել առաջնագծից դիակները տարհանելուն և զոհվածների ինքնությունը պարզելուն նպաստող նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար։

Ռուսաստանը, ինչպես Ուկրաինան, չի բացահայտում իր մարտական ​​կորուստները՝ դրանք որակելով որպես պետական ​​գաղտնիք։

Ռազմագերիներ