15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեքսանդրիայի ափերի մոտ խնջույքների համար նախատեսված 2000-ամյա զբոսանավ է հայտնաբերվել

Ալեքսանդրիայի ափերի մոտ խնջույքների համար նախատեսված 2000-ամյա զբոսանավ է հայտնաբերվել

Անտիկ աշխարհում նույնպես մարդիկ սիրել են զվարճանալ. Ալեքսանդրիայի ափերի մոտ հայտնաբերվել է հին եգիպտական ​​շքեղ զբոսանավ․ գրում է Euronews-ը։

Մ.թ. 1-ին դարին թվագրվող զբոսանավը համապատասխանում է հույն պատմիչ Ստրաբոնի նկարագրություններին։

Նավն ունեցել է 35 մետր երկարություն, իսկ տախտակամածին եղել է շքեղ խցիկ։

Նշվում է, որ «խնջույքների համար նախատեսված նավը» հայտնաբերվել է այժմ ջրի տակ գտնվող Անտիրոդոս կղզու ափին, որը նախկինում Ալեքսանդրիայի Պորտուս Մագնուս մեծ նավահանգստի մասն էր կազմում։

Հույն աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Ստրաբոնն այցելել է եգիպտական Ալեքսանդրիա ​​քաղաք մ.թ.ա. 29-25 թվականներին։ Իր հուշերում նա գրել է նման նավերի մասին. «Այս նավերը շքեղորեն կահավորված են և օգտագործվում են թագավորական արքունիքի կողմից էքսկուրսիաների համար, ինչպես նաև խնջույքների մասնակիցների կողմից»։ Նա հավելել էր, որ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը նավերը լի են եղել ֆլեյտա նվագող ու պարող մարդկանցով։

Պեղումներն իրականացրել է Ստորջրյա հնագիտության եվրոպական ինստիտուտը (IEASM)՝ Օքսֆորդի համալսարանի ծովային հնագիտության հրավիրված պրոֆեսոր Ֆրանկ Գոդդիոյի ղեկավարությամբ։

Գոդդիոյի խոսքով՝ զբոսանավը շատ մեծ է եղել և հնարավոր է՝ դրա համար պահանջվել է ավելի քան 20 թիավար։

Նշվում է, որ իր տաճարներով, պալատներով և 130 մետր բարձրությամբ Ալեքսանդրիայի փարոսով (աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը), Ալեքսանդրիան անտիկ ժամանակների ամենահիասքանչ քաղաքներից էր։

Ռազմագերիներ