14 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսից օդապարիկների ներխուժման պատճառով Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել

Բելառուսից օդապարիկների ներխուժման պատճառով Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել

Լիտվայի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ վերջին շաբաթներին Բելառուսից երկրի օդային տարածք ներխուժած օդապարիկների պատճառով․ գրում է Euronews-ը։

Վիլնյուսի և Մինսկի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ վերջին շաբաթների ընթացքում Բելառուսից ուղարկված օդապարիկների պատճառով Լիտվան մի քանի անգամ փակել է իր գլխավոր օդանավակայանը՝ հազարավոր մարդկանց թողնելով անորոշության մեջ։

Նշվում է, որ մինչ փուչիկներն օգտագործվում են Լիտվա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու համար, բալթյան պետության պաշտոնյաները պնդում են, որ միջադեպերը Ռուսաստանի դաշնակից Բելառուսի կողմից կազմակերպված դիտավորյալ գործողություն է։

Արտակարգ դրություն հայտարարելիս Լիտվայի կառավարությունը հղում էր կատարել «ազգային անվտանգության շահերին» և օդապարիկներից մարդկային կյանքին, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգին։

Ռազմագերիներ