31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ վիճակ է դպրոցներում, և կա՞ արդյոք դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն․ պարզաբանում է առողջապահության նախարարը

Ի՞նչ վիճակ է դպրոցներում, և կա՞ արդյոք դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն․ պարզաբանում է առողջապահության նախարարը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում սուր շնչական վարակներով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ Նա տեղեկացրել է, որ դպրոցները, մանկապարտեզները կամ դասապրոցեսը դադարեցնելու իրավիճակ չկա։

«Ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված աշխատանքի մեխանիզմ․ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետ մոնիտորինգի արդյունքում արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որպեսզի վարակի թվաքանակը դպրոցներում իջնի, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր Հանրապետությունում դասապրոցեսը»,-պարզաբանել է նախարարը։ 

 

Ռազմագերիներ