
ԵՄ-ն զգալի լծակներ ունի Չինաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար․ Կայա Կալլաս
Եվրոպական միությունը զգալի լծակներ ունի Չինաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«ԵՄ-ն զգալի տնտեսական ազդեցություն ունի աշխարհում։ Մենք Չինաստանի նկատմամբ ճնշման ավելի շատ լծակներ ունենք, քան հաճախ գիտակցում ենք»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Կալլասի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի կողմից նոր ազգային անվտանգության ռազմավարության ընդունումը ԵՄ-ին ազդանշան է տալիս ավելի վճռական լինելու անհրաժեշտության մասին ոչ միայն Ռուսաստանի և Չինաստանի, այլև Վաշինգտոնի նկատմամբ։ ԵՄ պաշտոնյան հավելել է, որ ԵՄ նոր տնտեսական անվտանգության ռազմավարությունն ուրվագծում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները։


