03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը գիտի՝ կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի․ պատգամավոր

Իշխանությունը գիտի՝ կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի․ պատգամավոր

Մեդիայի դեմ ոտնձգությունների և ազատ խոսքի սահմանափակումների շրջանակներում շուրջ մեկ ամիս է, ինչ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը բանտում են․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն էլ գիտի, որ առաջադրված կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի, սակայն ինչ հնարավոր է, անում են:

Երկրում կալանավորումների աճի, բռնությունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելության ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում, որի հիմքում օկուպացիոն իշխանությանը ոչ հաճելի խոսքի արտահայտումն է»,- նշել է նա:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ