11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարաթափում՝ Կապանում․ ժայռաբեկորները լցվել են միջպետական Մ-2 ճանապարհ

Քարաթափում՝ Կապանում․ ժայռաբեկորները լցվել են միջպետական Մ-2 ճանապարհ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը»,- տեղեկացնում են ծառայությունից։

Պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, բարեբախտաբար, քարաթափումից որևէ մեկը չի տուժել։

 

 

Ռազմագերիներ