
Ես նրանց անվճար խորհուրդներ կտամ․ Թրամփը՝ Եվրոպայի մասին
Եվրոպան կարող է ինքն իրեն ոչնչացնել իր ներգաղթի և էներգետիկ քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում։
«Եվրոպայի հետ շատ վատ բաներ են կատարվում, ես նրանց անվճար խորհուրդներ կտամ։ Նրանք ավելի լավ է զգույշ լինեն, քանի որ ներգաղթը և էներգետիկան կոչնչացնեն Եվրոպան»,- ասել է նա։
Սեպտեմբերի վերջին Թրամփը հայտարարել էր, որ միգրացիան և էներգետիկ հարցերը «երկգլխանի հրեշ» են, որը ոչնչացնում է Եվրոպան։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ եվրոպական երկրները «դժոխք են գնում» միգրացիոն ճգնաժամի պատճառով։


