
Զելենսկին խոստովանել է, որ այժմ չունեն Ղրիմը վերադարձնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքը նորից է կրկնում տարիներ առաջ խոսքերը, որ Ուկրաինան կցանկանար վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին, սակայն ընդունում է, որ դրա համար պայմաններ ներկայում չկան․ գրում է pravda.com.ua-ն։
«Մենք հաստատ գիտենք, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ մի շարք այլ երկրներ, անկեղծ ասած, դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Եվ Ռուսաստանը, իհարկե, երբեք մեզ այնտեղ չի տեսնի»,- ասել է Զելենսկին։
«Եվ այսօր, ինչ վերաբերում է Ղրիմին, մենք չունենք ուժ՝ լիովին վերադարձնելու մեր ուկրաինական Ղրիմ թերակղզին»,- հավելել է նա։


