
Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ապահովեն անվտանգությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել դրանց անվտանգությունը և փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ․ գրում է BBC-ն։
«Եվ քանի որ ԱՄՆ նախագահը և մեր գործընկերներն այսօր բարձրացնում են այս հարցը, ես շատ կարճ կպատասխանեմ. տեսեք, ես պատրաստ եմ ընտրություններին։ Ավելին, ես հիմա խնդրում եմ, և դա բացահայտ հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն օգնի ինձ, գուցե մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովել անվտանգություն ընտրությունների անցկացման համար, այդ դեպքում հաջորդ 60-90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի ընտրությունների։ Ես անձամբ ունեմ դրա համար կամք և պատրաստակամություն»,- ասել է նա։


