11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրիգորի Խաչատուրովի մասով քրեական գործը կարճվել է

Գրիգորի Խաչատուրովի մասով քրեական գործը կարճվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն ու վերացրել գեներալ-մայորի նկատմամբ հարուցված քրեկան հետապնդումը։

ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ մանրամասնելով․ «Վաղեմության ժամկետը լրացել էր, դրան հղում անելով՝ միջնորդել էինք կարճել գործը»։

Փաստաբանն ավելացրեց, որ քրգործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, ընդհանուր քրեական գործը, ինչի մեղադրյալ կողմերից մեկն էլ Խաչատուրովն էր, չի կարճվել։

Նշենք, որ այդ գործով անցնում են նաև Սեյրան Օհանյանը, Մանուկ Վարդանյանը, Նորայր Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Էդգար Արշակյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։

 

Ռազմագերիներ