ABCMEDIA
Պետդեպը անդրադարձել է Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգմանը

Պետդեպը անդրադարձել է Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգմանը

Դա 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Այս մասին ասել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլերը՝ հերքելով լրագրողի ենթադրությունն առ այն, որ Վաշինգտոնում հունիսի 12-ին մեկնարկելիք բանակցությունների հերթական փուլի հետաձգումը, որը պետք է վարեին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, կապված է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա տարաձայնությունների հետ:

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է մնացած խնդիրների լուծման համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է: Այս հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք, որ այն հնարավորինս շուտ տեղի կունենա»,- ասել է նա։