14 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ եկեղեցու և իշխանությունների միջև առճակատումը սպառնում է ավելի խորացնել հասարակության մեջ առաջացած պառակտումը․ «Коммерсантъ»

Հայ եկեղեցու և իշխանությունների միջև առճակատումը սպառնում է ավելի խորացնել հասարակության մեջ առաջացած պառակտումը․ «Коммерсантъ»

Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) և երկրի իշխանությունների միջև առճակատումը լուրջ պառակտման է հանգեցրել հոգևորականության և հասարակության շրջանում․ գրում է «Коммерсантъ»-ը։

Ինչպես նշվում է, այս տարի Հայաստանի իրավապահ մարմինները մեղադրել են «օլիգարխիկ հոգևորականությանն» իշխանությունը զավթելու դավադրության համար՝ քրեական գործեր հարուցելով մի քանի հոգևորականի դեմ։

Երկրում, որտեղ Եկեղեցին վայելում է հանրային վստահության բարձր մակարդակ (միջինում 70%), այս իրավիճակն անխուսափելիորեն հանգեցրել է պառակտման՝ բաժանելով Եկեղեցին երկու ճամբարի։

Սա լիովին ակնհայտ էր դեկտեմբերի 18-ին, երբ տասը եպիսկոպոսներ ժամանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, և հետագայում նրանց միացան տասնյակ մարդիկ, որոնք պահանջում էին Գարեգին Բ-ի հրաժարականը։ Չնայած նստավայրում բողոքի ցույցերն արդյունք չտվեցին, հնարավոր ռիսկերի քննարկումների ֆոնին լուրեր տարածվեցին, որ Գարեգին Բ-ն, այդ ռիսկերից խուսափելու համար, կարող է տեղափոխվել Ռուսաստան և այնտեղից ղեկավարել ՀԱԵ-ն։

Կայքը գրում է, որ Գարեգին Բ-ն, որը քննադատել է Նիկոլ Փաշինյանին 2020 թվականից ի վեր իր արտաքին քաղաքականության քայլերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կորստի համար, մեծ մասամբ չի պատասխանել այդ լուրերին, ինչպես նաև կառավարության հայտարարությունների մեծ մասին։ Նա նաև երբեք չի մեկնաբանել վարչապետի հետ անձնական հանդիպման հեռանկարը, որը վերջինս մի քանի անգամ արտահայտել է: Նման երկխոսության բացակայության և վերջին ամիսներին կառավարություն-եկեղեցի հակամարտության սրման պայմաններում հասարակության մեջ առաջացած պառակտումը սպառնում է ավելի խորանալ:

Ռազմագերիներ