ABCMEDIA
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում։ Այս մասին Մոլդովայում հնգակողմ բանակցություններից հետո ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ըստ նրա՝ քննարկվել են հաղորդակցության, անվտանգության և իրավունքների, սահմանի, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի հարցերը։ «Եվ այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք ու մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին»,- նշել է նա։

«Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ նորից հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում։ Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցություն ցուցաբերենք՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի մեծ առաջընթաց գրանցելու հնարավորության համար»,- նշել է Միշելը: