23 Դեկ
2024
-1.4° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում խոսել է Արցախ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտության մասին

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում խոսել է Արցախ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր ելույթում քարտուղարն անդրադրձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Խոսել է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: 

Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ  առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում,  2023թ. ապրիլի 23-ին  Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 նոյեմբերիի 9-ի եռակողմ  հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։  

Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդնել ուղարկելու անհրաժեշտությունը: Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հույս  հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։