
Genesis-ն այն տեղն է, որտեղ Արցախ վերադարձի միտք միշտ կա. Արա Պուլուզյան
Genesis-ն այն տեղն է, որտեղ Արցախ վերադարձի միտք միշտ կա․Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի գործունեության 5-ամյակի առթիվ ելույթ ունենալիս ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։
«Երկու կարևոր գործ արեց Genesis-ը։ Առաջինը, որ զգաց, տեսավ և շոշափելի ներդրում ունեցավ այն հարցում, որ Արցախը կիզակետ է, կիզակետ է հայապահպանության, ազգային ազատագրության հարցում։ Երկրորդը ներուժն է մարդկանց ներգրավելու, և այդ ներուժը ծառայեցնելու հիմնական նպատակին՝ ազգայինին, Արցախին․․․Եվ ես վստահ եմ, եթե այսօր չէ, վաղը այն կունենա իր արդյունքը»,- ասաց նա։


