
Քաղաքացիների 34.2%-ի կարծիքով՝ ՀՀ-ում այսօր ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում
Հայաստանում այսօր ամեն ինչ ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է ընթանում․ նման հարցում է անցկացրել MPG – Gallup International in Armenia-ն։
Հարցված քաղաքացիների 34.2%-ը նշել է, որ ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում, 22.1 տոկոսը՝ ավելի շուտ սխալ, 13.6 տոկոսն ասել է, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում, 22.5 տոկոսը՝ ավելի շուտ ճիշտ, իսկ 7.6 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցումն անցկացվել է 1000 մարդու շրջանում, դեկտեմբերի 24-27-ը։


