
Հայտնի է Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն մայիսի 14-ին Բրյուսելում։ Ինչպես հաղորդում է ԵՄ-ն՝ հանդիպումը կայանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորությամբ։
Նշենք` մայիսի 1-ին ԱՄՆ-ում կայացել է Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, ապա՝ եռակողմ հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվել են մայիսի 4–ին։
Ըստ հայտարարությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ անգամ կհանդիպեն։ Այս անգամ հանդիպումը կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում։