
Լավագույն ռեժիսորից՝ լավագույն դերասան․ ովքե՞ր են արժանացել «Ոսկե գլոբուսի»
Կինոյի և հեռուստատեսության աստղերը կիրակի Լոս Անջելեսում մասնակցել են «Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխությանը. գրում է Euronews-ը։
Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» ֆիլմը և Netflix-ի «Adolescence» մինի սերիալը դարձել են երեկոյի գլխավոր հաղթողները՝ արժանանալով 4-ական «Գլոբուսի»։
Փոլ Թոմաս Անդերսոնը «One Battle After Another» ֆիլմի համար հաղթել է «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։
«Լավագույն ֆիլմ – դրամա» անվանակարգում հաղթել է «Hamnet» ֆիլմը, «One Battle After Another»-ը հաղթել է «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում։
«Լավագույն դերասանուհի – դրամա» տիտղոսը շնորհվել է Ջեսի Բաքլիին «Hamnet»-ում դերակատարման համար։ «The Secret Agent» ֆիլմում դերակատարման համար Վագներ Մոուրան հաղթել է «Լավագույն դերասան – դրամա» անվանակարգում։
«Լավագույն դերասանուհի – մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում հաղթել է Ռոուզ Բըրնը։ Երեկոյի մյուս խոշոր հաղթողների թվում է 30-ամյա Թիմոթի Շալամեն, որն արժանացել է հաղթողի տիտղոսին «Լավագույն դերասան – մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում՝ «Marty Supreme» ֆիլմում դերակատարման համար։ Անվանակարգում նրա հետ մրցում էին աշխարհահռչակ դերասաններ Ջորջ Քլունին և Լեոնարդո Դի Կապրիոն:


