10 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավագույն ռեժիսորից՝ լավագույն դերասան․ ովքե՞ր են արժանացել «Ոսկե գլոբուսի»

Լավագույն ռեժիսորից՝ լավագույն դերասան․ ովքե՞ր են արժանացել «Ոսկե գլոբուսի»

Կինոյի և հեռուստատեսության աստղերը կիրակի Լոս Անջելեսում մասնակցել են «Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխությանը. գրում է Euronews-ը։

Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» ֆիլմը և Netflix-ի «Adolescence» մինի սերիալը դարձել են երեկոյի գլխավոր հաղթողները՝ արժանանալով 4-ական «Գլոբուսի»։

Փոլ Թոմաս Անդերսոնը «One Battle After Another» ֆիլմի համար հաղթել է «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։

«Լավագույն ֆիլմ - դրամա» անվանակարգում հաղթել է «Hamnet» ֆիլմը, «One Battle After Another»-ը հաղթել է «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում։

«Լավագույն դերասանուհի - դրամա» տիտղոսը շնորհվել է Ջեսի Բաքլիին «Hamnet»-ում դերակատարման համար։ «The Secret Agent» ֆիլմում դերակատարման համար Վագներ Մոուրան հաղթել է «Լավագույն դերասան - դրամա» անվանակարգում։

«Լավագույն դերասանուհի - մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում հաղթել է Ռոուզ Բըրնը։ Երեկոյի մյուս խոշոր հաղթողների թվում է 30-ամյա Թիմոթի Շալամեն, որն արժանացել է հաղթողի տիտղոսին «Լավագույն դերասան - մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում՝ «Marty Supreme» ֆիլմում դերակատարման համար։ Անվանակարգում նրա հետ մրցում էին աշխարհահռչակ դերասաններ Ջորջ Քլունին և Լեոնարդո Դի Կապրիոն:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ