
TRIPP-ի շահագործումը մինչև ընտրություններ չի լինի․ Սարգիս Խանդանյան
TRIPP-ի շահագործումը, կարծում եմ, մինչև ընտրություններ չի լինի. այսօր լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Խոսելով հետագա քայլերի մասին՝ նա ասաց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն այս քաղաքական տեքստից բխող իրավական տեքստ պետք է պատրաստեն, հետո պիտի ստեղծվի ընկերությունը, դրան զուգահեռ՝ սկսվեն նախագծային աշխատանքները, դրանից հետո նոր կսկսվի շինարարությունը։
«Մեր ակնկալիքը, հույսն այն է, որ գոնե այս տարեվերջին կկարողանանք խոսել շինարարության մեկնարկի մասին»,-ասաց նա։
Խանդանյանը նշեց, որ TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու:


