
Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում․ Ռոման Երիցյան
Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում․ իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Խոչընդոտներն արտահայտվում են փաստաթղթավորման հարցում նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, կայքում էլեկտրոնային հերթագրումը խափանելով, ՔԿԱԳ մարմինների կողմից ցուցաբերվող անտարբերությամբ և այլն։
Հասկանում եմ, որ ընտրությունների եք նախապատրաստվում, բայց կողմնորոշվեք վերջապես․ ձեզ պե՞տք է արցախցիների քաղաքացիության ընդունումը, թե՞ ոչ»,-գրել է նա։


