14 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում․ Ռոման Երիցյան

Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում․ Ռոման Երիցյան

Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում․ իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Խոչընդոտներն արտահայտվում են փաստաթղթավորման հարցում նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, կայքում էլեկտրոնային հերթագրումը խափանելով, ՔԿԱԳ մարմինների կողմից ցուցաբերվող անտարբերությամբ և այլն։

Հասկանում եմ, որ ընտրությունների եք նախապատրաստվում, բայց կողմնորոշվեք վերջապես․ ձեզ պե՞տք է արցախցիների քաղաքացիության ընդունումը, թե՞ ոչ»,-գրել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026