29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդապետին ճանաչում ենք՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ․ հայտարարություն ներքո ստորագրել է 21 հոգևորական 

Ռուբեն Վարդապետին ճանաչում ենք՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ․ հայտարարություն ներքո ստորագրել է 21 հոգևորական 

Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներիս համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ․ այս մասին հայտարարություն է կազմել ու ստորագրել Մասյացոտնի թեմի 21 հոգևորական։

«Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն»,- ասված է հայտարարության մեջ։

  1. Տ. Մխիթար քհն. Ալոյան – Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան – Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան – Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան – Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
  5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան – Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,
  6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան – Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան – Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,
  8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան – Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
  9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան – Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  10. Տ. Ղազար քհն. Թորոսյան – Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
  11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան – Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան – Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
  13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան – Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,
  14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան – Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
  15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան – Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,
  16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան – Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
  17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան – Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,
  18. Տ. Տիրան քհն. Նահապետյան – Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
  19. Տ. Հարություն քհն. Հակոբյան – Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
  20. Արսեն սրկ. Զոհրաբյան,
  21. Ռոբերտ սրկ. Տերտերյան։

 

Ռազմագերիներ