
Ռուբեն Վարդապետին ճանաչում ենք՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ․ հայտարարություն ներքո ստորագրել է 21 հոգևորական
Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներիս համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ․ այս մասին հայտարարություն է կազմել ու ստորագրել Մասյացոտնի թեմի 21 հոգևորական։
«Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն»,- ասված է հայտարարության մեջ։
- Տ. Մխիթար քհն. Ալոյան - Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան - Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Անդրեաս քհն. Թավադյան - Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Թաթուլ քհն. Գասպարյան - Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան - Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Դերենիկ քհն. Միքայելյան - Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Եփրեմ քհն. Հարությունյան - Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Միքայել քհն. Նուրիջանյան - Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Հովակիմ քհն. Հարությունյան - Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Ղազար քհն. Թորոսյան - Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան - Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Արծրուն քհն. Միքայելյան - Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան - Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,
- Տ. Հովսեփ քհն. Սարգսյան - Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան - Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Բենիամին քհն. Ծատուրյան - Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Արտաշես քհն. Հակոբյան - Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Տիրան քհն. Նահապետյան - Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Տ. Հարություն քհն. Հակոբյան - Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
- Արսեն սրկ. Զոհրաբյան,
- Ռոբերտ սրկ. Տերտերյան։


