29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուհերում սեռական պատկերը մտահոգիչ է, 4-ից 1-ն է տղա, չե՞ք ուզում գրավիչ դարձնել կրթությունը նրանց համար․ Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Բուհերում սեռական պատկերը մտահոգիչ է, 4-ից 1-ն է տղա, չե՞ք ուզում գրավիչ դարձնել կրթությունը նրանց համար․ Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Վստահ եմ՝ գիտեք՝ ինչպիսին է մեր բուհերի սեռական պատկերը։ Օրինակ՝ Ամերիկյան համալսարանում 4-ից մեկն է տղա, մյուս բուհերում նույն պատկերն է։ Այս միտումը չի՞ մտահոգում արդյոք ԿԳՄՍ նախարարությանը, որևէ քայլ ձեռնարկելո՞ւ եք տղաների համար կրթությունն ավելի գրավիչ դարձնելու համար․ այսօր ԱԺ նիստում, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։   

«Մեր բուհական համակարգում բակալավրիատի մակարդակում 57 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ են։ Այո՛, մենք տեսնում ենք միտումը, որ ամեն տարի ավելի շատ աղջիկներն են ընդունվում բուհեր, քան տղաները։ Սա մի բան է, որը միայն Հայաստանին չէ բնորոշ։ Աղջիկների մրցակցային զորեղացումը նկատելի է, և սա նշանակում է, որ այո՛, մենք պետք է տղաներին ուղղված առանձին խրախուսման ծրագրեր ունենանք, ինչի մասին կմտածենք»,- ասաց նախարարը։

Ռազմագերիներ