
Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր Խաչատրյան
Ռուս-ուկրաինական բանակցություններում Դոնբասի մի կտորից բացի՝ հիմնական հարցն Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների հարցն է: Ուկրաինացիները հասկանում են, որ առանց համարժեք երաշխիքների ու երաշխավորների իրենց երկրի ապագան խիստ մշուշոտ է․ այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա, նախաստորագրված թղթի կտորի վրա այդ դրույթն իսպառ բացակայում է:
Միթե՞ Փաշինյանն Ալիևի ազնիվ խոսքին է հավատում… Չէ՛, Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել, խոստանալով Նիկոլին թողնել իշխանությունը, եթե իհարկե իր բոլոր պահանջներն ու քմահաճույքները zoxovurti varcapate սիրահոժար կատարի ….»,- գրել է պատգամավորը։


