09 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր Խաչատրյան

Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր Խաչատրյան

Ռուս-ուկրաինական բանակցություններում Դոնբասի մի կտորից բացի՝ հիմնական հարցն Ուկրաինային տրվող  անվտանգության երաշխիքների հարցն է: Ուկրաինացիները հասկանում են, որ առանց համարժեք երաշխիքների ու երաշխավորների իրենց երկրի ապագան խիստ մշուշոտ է․ այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա, նախաստորագրված թղթի կտորի վրա այդ դրույթն իսպառ բացակայում է:

Միթե՞ Փաշինյանն Ալիևի ազնիվ խոսքին է հավատում... Չէ՛, Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել, խոստանալով Նիկոլին թողնել իշխանությունը, եթե իհարկե իր բոլոր պահանջներն ու քմահաճույքները zoxovurti varcapate սիրահոժար կատարի ....»,- գրել է պատգամավորը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ