09 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը

Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ հաստատելով «եկեղեցու ճգնաժամի» հարցով հանձնաժողովի կազմը։

Ըստ այդմ՝ հանձնաժողովում ընդգրկվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Վարդանյանը։

Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ էր ընտրվել Արման Եղոյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նման հանձնաժողովի գործունեությունը համարել էին հակասահմանադրական և հրաժարվել էին դրա մաս դառնալ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ