09 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման դրույթը պարունակող կառավարության ծրագիրը հաստատելու որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում չի քննարկվի․ ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման դրույթը պարունակող կառավարության ծրագիրը հաստատելու որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում չի քննարկվի․ ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը․ «Փաստինֆո»

Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026 թ. օգոստոսի 25-ի որոշումը՝ Սահմանադրությանը համապատասխանության առումով, հարցեր է առաջացնում։ ԱԺ-ն ԱԺՈ-3-Ն որոշմամբ փաստացի հաստատել է մի ծրագիր, որով պետությունը միջամտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, ինչը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև ՄԻԵԿ 9-րդ հոդվածին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված՝ պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին, ուստի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով ինչպես ԱԺՈ-3-Ն որոշման ընդունման կարգի, այնպես էլ Կառավարության ծրագրի համապատասխան դրույթներին տրված խորհրդարանական հավանության սահմանադրականության հարցը։

Մասնավորապես, ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվել է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումներին և 1-3-րդ կետերին, որոնք պետական քաղաքականության նպատակ են դարձնում Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները՝ արդյունքում խախտելով ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես էլ մարդկանց խղճի և դավանանքի ազատության իրավունքը։

Ընդդիմադիր խմբակցությունները բարձրացրել են հարց առ այն, թե արդյոք ԱԺՈ-3-Ն որոշումը կարող է համարվել Սահմանադրությանը համապատասխան ընդունված, եթե Ազգային ժողովը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված՝ նախորդող օրակարգային հարցի՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քննարկման ավարտը, անցել է Կառավարության ծրագրի քննարկմանը՝ այդպիսի շեղում թույլատրող իրավական հիմքի բացակայության պայմաններում՝ նկատի ունենալով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պարտադիր պահանջը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքը։

Ըստ դիմողի՝ վաղաժամ անցումը Կառավարության ծրագրին ոչ միայն ձևականորեն փոխել է օրակարգը, այլև մեծամասնությանը թույլ է տվել իր քաղաքականապես կարևորագույն վստահության հարցը քննարկել այն փուլում, երբ ընդդիմությանը համամասնորեն վերապահված մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրությունները դեռ բաց էին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ