09 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան երես չի թեքի նրանցից, ովքեր հույսը դնում են իր վրա և անարդարության են ենթարկվում․ Էրդողան   

Թուրքիան երես չի թեքի նրանցից, ովքեր հույսը դնում են իր վրա և անարդարության են ենթարկվում․ Էրդողան  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու և պաղեստինյան անկլավն աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի վերածելու համար․ գրում է ТАСС-ը։

«Մեր պաղեստինցի եղբայրների կողմից պահպանվող հրադադարը հազարավոր անգամներ խախտվել է Իսրայելի կառավարության կողմից։ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 1500 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 5000-ը։ Հանցագործ ցանցը, որը ցեղասպանություն է իրականացնում Գազայում և իրեն միջազգային իրավունքից վեր է դասում, այն վերածել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի», - ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած միջազգային իրավական ֆորումում։

Նա ասել է, որ հրեական պետությունը տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը համարում է «իր համար սպառնալիք»։

«Իսրայելի ագրեսիվ գործողությունները փորձություն են ամբողջ մարդկության համար», - նշել է թուրք առաջնորդը՝ հիշեցնելով, որ Անկարան նախկինում ամբողջությամբ դադարեցրել էր Իսրայելի հետ առևտուրը և միացել էր Հարավային Աֆրիկայի կողմից հրեական պետության դեմ Միջազգային քրեական դատարանում ներկայացված հայցին՝ Գազայի հատվածում ցեղասպանության մասին կոնվենցիան խախտելու համար։

«Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում դիմանալ դժվարությունների, բայց երես չի թեքի նրանցից, ովքեր հույսը դնում են իր վրա և անարդարության են ենթարկվում։ Մինչև Գազայի ցեղասպանության մեղավորները պատասխանատվության չենթարկվեն, միջազգային համակարգում արդարադատության մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է Էրդողանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ