
ԱՄՆ-ում զինվորականի մահապատիժը, որը դատապարտվել էր իր 13 զինակցի սպանության համար, կհեռարձակվի ուղիղ եթերով
2009 թվականին Տեխասի Ֆորտ-Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանած ամերիկացի զինվորական Նիդալ Հասանի մահապատիժը կլինի հրապարակային․ հայտնում է meduza.io-ն՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հղումով։
Նրա խոսքով՝ հրապարակային մահապատիժն անհրաժեշտ է, քանի որ «մարդիկ պետք է հասկանան, որ նման արարքների համար լուրջ հետևանքներ են լինում»:
Պենտագոնի ներկայացուցիչը CBS News-ին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները ծրագրում են ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել մահապատիժը:
Մահապատժի դատավճիռը նախատեսվում է ի կատար ածել դեկտեմբերի 3-ին: Նիդալ Հասանին կգնդակահարեն Ֆորտ-Հուդ բազայում: Սա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամերիկացի զինվորականի առաջին մահապատիժը գնդակահարության միջոցով:
Դատարանում իսլամ դավանող Հասանը հայտարարել է, որ գործել է գաղափարական նկատառումներով։


