
Սոմալիից փախստականը հաղթել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում
Լոնդոնի հյուսիսում գտնվող Հոլբորն և Սենթ Փանքրաս ընտրատարածքում տեղի են ունեցել խորհրդարանի Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններ։ Հաղթանակ է տարել Քեմդեն թաղամասի ավագանու ղեկավար, իշխող Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող Սագալ Աբդի-Վալին։ Նա ստացել է ձայների 45,17 տոկոսը. հայտնում է Kp.ru-ն։
Աբդի-Վալիի գլխավոր մրցակիցը Կանաչների կուսակցության առաջնորդ Զաք Պոլանսկին էր, որի օգտին քվեարկել է ընտրողների 32,81 տոկոսը։
Աբդի-Վալին 1990-ականներին՝ մանուկ տարիքում, Սոմալիից փախստականի կարգավիճակով ժամանել է Մեծ Բրիտանիա։
Պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Քիր Սթարմերը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր լիազորությունները վայր դնելու և քաղաքականությունից հեռանալու մասին։
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 15 թեկնածու։


