09 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ԱԿԳ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

«ԱԿԳ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն «ԱԿԳ» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ համաձայն

  •  «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
  •  «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  •  «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
  • «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթերի։

Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ ընկերության ներմուծած՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ