
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը, 13-ի և 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.5°C (2003թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.2°C (1957թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.7°C


