
Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներն անհիմն են․ Արագածոտնի թեմ
Այսօր՝ հունվարի 26-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը. տեղեկացնում է ՀԱԵ Արագածոտնի թեմը։
«Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը ևս մեկ ամսով:
Ակնհայտ է, որ կայացրած որոշոմներն անհիմն են և անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 14:30-ին նույն վայրում»,- ասված է հաղորդագրությունում:


