26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ի համար հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով․ իրանագետ

Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ի համար հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով․ իրանագետ

Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական հակամարտության զարգացումներում այս պահին միանշանակորեն տեղի է ունենում «մկանների» ցուցադրություն․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Թեև կա զինուժի զգալի կուտակում և համախմբում երկու կողմից էլ, բայց դրա անսովոր բարձրաձայն քարոզչական ուղեկցումը, թույլ է տալիս տեղ թողնելու այն հնարավոր սցենարի համար, համաձայն որի՝ դա կարող է լինել երկկողմ բանակցություններից առաջ ուժի ցուցադրությամբ սեփական դիրքերի ամրապնդում։

Այն, որ կողմերի միջև դիվանագիտական խողովակներով շփումներ այս պահին էլ կան, փաստում են տեղեկատվական պարբերական արտահոսքերը, սակայն միևնույն ժամանակ լարման աստիճանն այնքան բարձր է, որ պատերազմի վտանգն արդեն իսկ ձևավորված «վառոդի տակառի» վրա ընկած նույնիսկ պատահական կայծից պահպանվում է։

Պատկերավոր ասած՝ պարզ է մի բան, որ ոչինչ վստահաբար պարզ չէ, կարծում եմ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփի համար, քանի որ Իրանի հետ պատերազմը թեկուզ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով»,- նշել է իրանագետը։

 

Ռազմագերիներ