26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարևոր հայտարարույթյուն՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ունեցողների համար

Կարևոր հայտարարույթյուն՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ունեցողների համար

Այսուհետ ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ կորստյան կապակցությամբ նորը ստանալու դիմում հնարավոր է ներկայացնել նաև առցանց, եթե ունեք MiD (բջջային էլեկտրոնային ստորագրություն)․ տեղեկացնում է ՆԳՆ Միգրացիայի ծառայությունը։

«Բջջային էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով՝ անձամբ Ծառայություն մոտենալով։

Հիշեցնում ենք նաև, որ 25․12․2025 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Դուք կարող եք շարունակել օգտագործել Ձեր ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդը։

  • Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։
  • Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը»,- ասված է Միգրացիայի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ