26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռազմական փորձագետը հորդորում է չկիրառել «Եկեղեցու բարենորոգում» արտահայտությունը․ ինչո՞ւ

Ռազմական փորձագետը հորդորում է չկիրառել «Եկեղեցու բարենորոգում» արտահայտությունը․ ինչո՞ւ

Նիկոլական նորլեզի (անգլ.՝ newspeak) հերթական գյուտն է «բարենորոգում» բառը, որով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և ի վերջո այն զավթելու (իսկ ավելի հավանական է՝ այն քանդելու) արշավը․ Facebook-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ամեն անգամ, երբ մենք օգտագործում ենք «Եկեղեցու բարենորոգում» ծայրահեղ մանիպուլյատիվ արտահայտությունը, ակամա լրացուցիչ լեգիտիմություն ենք տալիս Նիկոլի ապօրինի ու հակահայ գործողություններին։

Մի՛ օգտագործեք այդ «բարենորոգում» շփոթեցնող եզրը։ Եթե ուզում եք մեկ բառով ասել, օգտագործեք «չարաքանդում» բառը։ Կամ էլ ուղղակի ասեք «հակաեկեղեցական արշավ», դա էլ է ճշգրիտ կերպով բնութագրում երևույթը»,- նշել է նա։

Ռազմագերիներ