28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու կանոնական, վարչական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության համաձայն՝  ժողովականներն աձանագրեցին, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա, և դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են։

Բացի այդ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի հարցը՝ առաջարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարգալույծ հռչակել նրան։

ԳՀԽ-ն նաև դիրքորոշում հայտնեց առ այն, որ անհրաժեշտ է արգելել պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։ Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին․ որոշվեց ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։

Ռազմագերիներ