05 Փտր
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP-ը պատմական քայլ է Հարավային Կովկասում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու ուղղությամբ․ Թրամփի հատուկ դեսպանորդ

TRIPP-ը պատմական քայլ է Հարավային Կովկասում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու ուղղությամբ․ Թրամփի հատուկ դեսպանորդ

TRIPP նախագիծը պատմական քայլ է Հարավային Կովկասում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ․ Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ դեսպանորդ Սերջիո Գորը։

«Խաղաղության պատմական գագաթնաժողովից ի վեր, որը միավորեց Հայաստանն ու Ադրբեջանը, մենք շարունակում ենք խթանել «Թրամփի երթուղին»: Այս երթուղին կապահովի ուղիղ տրանսպորտային կապ Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի միջոցով դեպի Արևմուտք: Սա պատմական քայլ է տարածաշրջանում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ»,- հայտարարել է Գորը։

Ըստ նրա՝ Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Կենտրոնական Ասիային և գիտակցում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։

Ռազմագերիներ