
Կլինեմ ՔՊ ցուցակում․ Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ կետերով
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու 2025-ին նախարարության իրականացրած նախագծերը։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
- Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին։
- Ես առաջադրվել եմ, որպեսզի լինեմ ՔՊ ցուցակում, դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և մասնագիտական աջակցություն եմ հայտնում այս ամբողջ գործընթացին:
- Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։
- Ինչո՞ւ, արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով փոխանցումն իրականացնելը։ Մենք գնահատել ենք նրանց փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ։
- Հայաստանում քաղբանտարկյալ չկա, Եվրոպական կառույցների զեկույցներն էլ են փաստում դա։
- Ի՞նչ տարբերություն՝ եպիսկոպո՞ս է, թե՞ երգչուհի, եթե անձը հանցագործության մեջ է մեղադրվում։
- Անզգուշություն ունեցա հնչեցնելու պարգևավճարի թիվ, որն առաջացրեց դժգոհություն։
- Մենք ձգտելու ենք 100 տոկոս կատարողական ապահովել միշտ, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները, այո՛, պարգևատրվեն կամ որ նույնն է՝ ստանան ավելի բարձր աշխատավարձ։


