26 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կլինեմ ՔՊ ցուցակում․ Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ կետերով

Կլինեմ ՔՊ ցուցակում․ Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ կետերով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու 2025-ին նախարարության իրականացրած նախագծերը։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին։
  • Ես առաջադրվել եմ, որպեսզի լինեմ ՔՊ ցուցակում, դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և մասնագիտական աջակցություն եմ հայտնում այս ամբողջ գործընթացին: 
  • Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։
  • Ինչո՞ւ, արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով փոխանցումն իրականացնելը։ Մենք գնահատել ենք նրանց փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ։
  • Հայաստանում քաղբանտարկյալ չկա, Եվրոպական կառույցների զեկույցներն էլ են փաստում դա։
  • Ի՞նչ տարբերություն՝ եպիսկոպո՞ս է, թե՞ երգչուհի, եթե անձը հանցագործության մեջ է մեղադրվում։
  • Անզգուշություն ունեցա հնչեցնելու պարգևավճարի թիվ, որն առաջացրեց դժգոհություն։
  • Մենք ձգտելու ենք 100 տոկոս կատարողական ապահովել միշտ, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները, այո՛, պարգևատրվեն կամ որ նույնն է՝ ստանան ավելի բարձր աշխատավարձ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026