
«Լեոնարդո» փոթորիկը հեղեղել է Իսպանիայի և Պորտուգալիայի փողոցները
Պիրենեյան թերակղզում մոլեգնած «Լեոնարդո» փոթորկի հետևանքով Իսպանիայում և Պորտուգալիայում տարհանվել են հազարավոր մարդիկ, փակվել են դպրոցներ, չեղարկվել է գնացքների երթևեկությունը․ գրում է Euronews-ը։
Փոթորկի հետևանքով Պորտուգալիայում մահացել է 60-ամյա տղամարդ։
Երկրի շրջակա միջավայրի նախարարն իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ իրավիճակը «գագաթնակետին» կհասնի հինգշաբթի։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ շաբաթ և կիրակի եղանակը կշարունակի վատթարանալ։
Իսպանիայում «աննախադեպ» անձրևների պատճառով AEMET օդերևութաբանական գործակալությունն Անդալուզիայի հարավային շրջանների որոշ հատվածներում հայտարարել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ՝ նախազգուշացնելով ջրհեղեղների և սողանքների մասին։
Անդալուզիայում տարհանվել է մոտ 3500 մարդ․ փրկարարական ծառայության աշխատակիցներին օգնելու համար հարյուրավոր զինվորականներ են ներգրավվել։


