
Եռակողմ համաձայնագրերը նպաստում են Անդրկովկասում տրանսպորտային խնդիրների լուծմանը․ Լավրով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը մնում են արդիական և հնարավորություն են տալիս լուծելու Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
«Մենք համոզված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի մակարդակով համաձայնեցված բոլոր հիմքերը մնում են արդիական, առաջին հերթին՝ Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծման համար։ Հայաստանը պետք է զգալիորեն օգտվի այս որոշումներից։ Պետք է վերացվեն ամբողջ տարածաշրջանի՝ որպես միասնական ամբողջության, բնականոն գործունեության բոլոր խոչընդոտները։ Մենք պատրաստ ենք դրան», – նշել է նա։


