05 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զղջում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար․ Բիլ Գեյթսը հերքել է Էփշտեյնի գործով իրեն հասցեագրված մեղադրանքները

Զղջում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար․ Բիլ Գեյթսը հերքել է Էփշտեյնի գործով իրեն հասցեագրված մեղադրանքները

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ զղջում է հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ անցկացրած «յուրաքանչյուր րոպեի» համար՝ հերքելով ԱՄՆ իշխանությունների կողմից անցյալ շաբաթ հրապարակված էլեկտրոնային նամակներում առկա մեղադրանքները․ գրում է Euronews-ը։

«Զղջում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար, և ներողություն եմ խնդրում», – ասել է Գեյթսը 9News Australia-ին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած 3 միլիոն էջ փաստաթղթերում ներառված են չուղարկված էլեկտրոնային նամակներ (draft), որոնցում պնդումներ են արվում Գեյթսի մասին։

«Ամենայն հավանականությամբ, Ջեֆրին ինքն իրեն էլեկտրոնային նամակ է գրել։ Այդ էլեկտրոնային նամակը երբեք չի ուղարկվել․ այն կեղծ է։ Չգիտեմ, թե ինչ էր նա մտածում այդ ժամանակ․ գուցե նա փորձում էր ինչ-որ կերպ հարձակվել ինձ վրա», – ասել է Գեյթսը։

2013 թվականին գրված և չուղարկված նամակներից մեկում Էփշտեյնը պնդում էր, որ Գեյթսն ունեցել է արտամուսնական կապեր, և որ ինքն օգնել է Գեյթսին թմրանյութեր ձեռք բերել։

Հիշեցնենք, որ Էփշտեյնի հետ նախկին ամուսնու կապերի մասին Գեյթսի նախկին կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը, հայտարարել է, որ բացահայտումներն արթնացնում են իր ամուսնության «շատ ցավոտ ժամանակների

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ