06 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան հերքել է պնդումները, որ Ջեֆրի Էփշտեյնը «ռուսական գործակալ» է եղել

Մոսկվան հերքել է պնդումները, որ Ջեֆրի Էփշտեյնը «ռուսական գործակալ» է եղել

Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում ժամանակ վատնել՝ պատասխանելով արևմտյան լրատվամիջոցներում տարածված անհիմն ենթադրություններին, թե հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ռուսական հետախուզության գործակալ կարող էր լինել․ գրում է Reuters գործակալությունը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի հայտարարել էր, որ Վարշավան հետաքննություն կսկսի Էփշտեյնի և ՌԴ հետախուզական ծառայությունների միջև հնարավոր կապերի, ինչպես նաև Լեհաստանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Տուսկը, սակայն, իր պնդումների համար որևէ ապացույց չի ներկայացրել։

Տուսկի խոսքերի և արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների վերաբերյալ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Ես կցանկանայի կատակել նման տարբերակների շուրջ, բայց եկեք չվատնենք մեր ժամանակը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026