12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս է Դրակո Մալֆոյը դարձել չինական Նոր տարվա թալիսմանը

Ինչպե՞ս է Դրակո Մալֆոյը դարձել չինական Նոր տարվա թալիսմանը

Մոտենում է չինական Նոր տարին․ 2026 թվականին լուսնային նոր տարին կունենա զարմանալի թալիսման՝ Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի շիկահեր հերոս Դրակո Մալֆոյը․ գրում է Euronews-ը։

Ֆիլմաշարում Հարրի Փոթերի մրցակցին մարմնավորած Թոմ Ֆելտոնի նկարները և նրան վերաբերող դեկորացիաները լայն տարածում են գտել չինացիների տներում։

Իսկ ո՞րն է պատճառը։

Մանդարինում (չինարենի բարբառ) Մալֆոյ անունը տառադարձվում է որպես «Մա-եր-ֆու»։ Առաջին նիշը նշանակում է «ձի», իսկ վերջինը՝ «բախտ» կամ «օրհնություն»՝ խորհրդանշելով, որ ձիու գալիք տարին կլինի կենսունակության, համառության և հաջողության տարի։

Մալֆոյին մարմնավորած Թոմ Ֆելտոնն Instagram-ի 11․8 միլիոն հետևորդ ունեցող իր էջում նույնպես անդրադարձել է կերպարի՝ չինական Նոր տարվա խորհրդանիշ դառնալուն։

Կախարդների մասին պատմող ֆրանշիզը Չինաստանում երկրպագուների հսկայական բանակ ունի: Նշվում է, որ 2000 թվականին Ջ.Կ. Ռոուլինգի գրքաշարի չինարեն թարգմանության թողարկումից ի վեր Չինաստանում վաճառվել է Հարրի Փոթերի գրքերի մոտ 200 միլիոն օրինակ:

 

 

Ռազմագերիներ