10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը նամակ է գրել Էրդողանին

Ալիևը նամակ է գրել Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 3 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի աջակցությունն իր եղբայրական երկրի վերականգնման և շինարարական աշխատանքների ջանքերին մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հստակ արտահայտությունն է։ Վստահ եմ, որ «Մեկ ազգ, երկու պետություն» փիլիսոփայության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ամուր միասնությունն ու ռազմավարական դաշինքը կշարունակեն նպաստել մեր ժողովուրդների բարգավաճմանը և կծառայեն տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը»,- գրել է Ալիևը։

Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան մեկ գիշերվա ընթացքում, բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր ավերվեցին։

Ռազմագերիներ