27 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասկածելի է, որ ԵՄ-ը կարող է ՀՀ-ին երաշխավորել տնտեսական զարգացման նույն մակարդակն, ինչ ԵԱՏՄ-ն․ Կոպիրկին

Կասկածելի է, որ ԵՄ-ը կարող է ՀՀ-ին երաշխավորել տնտեսական զարգացման նույն մակարդակն, ինչ ԵԱՏՄ-ն․ Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունից հանրապետության ստացած օգուտների մասին։ Սակայն նա կասկածել է, որ Եվրամիությունը կարող է երկրին երաշխավորել տնտեսական զարգացման նույն մակարդակը։

«Այն տարիների ընթացքում, երբ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, նրա ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ։ Վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում հայկական արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 6.4 միլիարդ դոլար, որից 2.6 միլիարդ դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին, հիմնականում՝ Ռուսաստանին։ Ռուսաստանին բաժին է ընկնում երկրից արտահանման 37%-ը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության օգուտներն ակնհայտ են, բայց արդյո՞ք ԵՄ-ը կարող է երաշխավորել տնտեսական և սոցիալական զարգացման նույն մակարդակը, մեծ հարց է»,- նշել է ռուս դիվանագետը՝ России-24-ի հետ զրույցում։

 

Ռազմագերիներ